Ուկրաինայում Ամանորին մասնատել ու կերել են «ռուս նորածնին» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ին YouTube-ում «Ամանորյա ուկրաինական հանիբալիզմ» վերնագրով մի տեսանյութ է հրապարակվել: Տեսանյութը պատմում է Կիևի «BarHot»-ում կայացած ամանորյա երեկույթի մասին, որի ժամանակ հավաքվածները կերել են «ռուս նորածնի»:

Ինչպես կարելի է հասկանալ տեսանյութից, միջոցառումը կայացել է դեկտեմբերի 28-ին «BarHot» հաստատությունում, իսկ երեկույթի գլխավոր հյուրն է եղել ռուս «իրավապաշտպան» Ելենա Վասիլևան:

Տոնակատարության վերջում բերվել է ռուսական դրոշի վրա պառկած նորածնի տեսքով տորթը, ինչից հետո սկսվել է «երեխայի» «մասնատման» գործընացը: Հավաքույթի հյուրերը ուրախ երաժշտության տակ մեծ հաճույքով մասնատել ու կերել են «ռուս նորածնին»:




Լրահոս