Ինչ է պատմում սպանության մեջ կասկածվողի քույրը եղբոր մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում  դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի քույրը՝ Եկատերինա Միսայլովան, վստահ է, որ իր եղբայրը չէր կարող այդքան մարդ, հատկապես՝ երեխա սպանել: Armlur.am-ի հետ զրույցում նա որոշ փաստեր ներկայացրեց եղբոր մասին:

Եկատերինա Միսայլովան նշում է, որ իր եղբայրը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, իսկ այն լուրերը, թե Պերմյակովի եղբայրն ազատազրկված է, չեն համապատասխանում իրականությանը:

«Ես ձեզ կարող եմ մենակ մի բան ասել. իմ եղբայրը երբեք չէր կարող մարդ սպանել, հատկապես՝ երեխա: Ես մտածում եմ, որ նրան կարող են առևանգած լինել», – նշեց նա:

Միսայլովան հերքեց այն տեղեկությունները, որ իր եղբայրը գիշերօթիկ դպրոց է հաճախել և նշեց, որ Պերմյակովը շատ մեծ և ամուր ընտանիք ունի: Եկատերինան նշեց, որ նա եղբոր ծառայության և այդ ընտանիքի հետ հնարավոր կապի մասին ոչինչ չգիտի:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել: Զինվորական Վալերի Պերմյակովը մեղադրվում է մի ամբողջ ընտանիքի սպանության մեջ:




Լրահոս