Փաշինյանը հրաժարվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ իրեն Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու որոշումը համարում է ապօրինի եւ անընդունելի:
Հայտարարությունում ասվում է.
“Հովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ է նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ, Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել է տողերիս հեղինակին` առանց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ներկայացման, ինչը “ԱԺ կանոնակարգ” օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտում է: Աբրահամյանի ստորագրած կարգադրության մասին տեղեկացել եմ մամուլից եւ իմ նշանակումը Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ համարում եմ ապօրինի եւ անընդունելի: Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Նաեւ մտադիր եմ ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին, որպես առաջնահերթություն ունենալով իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը”:




Լրահոս