Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հոգեպես աջակցում է իր թիմակից Մանուել Նոյերին, ով չի կարողացել նվաճել «Ոսկե գնդակ»-ը:
«Նոյերը կարող է հիասթափվել քվեարկության արդյունքներից, բայց կարող է հպարտանալ իրենով: Նա աշխարհի լավագույն դարպասապահն է և լավագույնների եռյակում էր հայտնվել վերջին տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ»,- հայտարարել է Ռոբենը: