Հունիսի 28-ի կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում դրված է ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող 5 մեքենաների վաճառքի թույլտվության հարցը: «ՎԱԶ», «ԳԱԶ», «ԱՑ» մակնիշների ավտոմեքենաները 1999-2001թթ. արտադրության են, ունեն 70% եւ ավելի մաշվածություն, որոնց աճուրդը կիրականացնի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Ամենացածր գինը սահմանվել է 721 հազ. դրամ, իսկ ամենաթանկը` «ԳԱԶ-3102» մեքենաները` մոտ 1.15 մլն դրամ:
Ի՞նչ նպատակների կուղղվեն աճուրդից գոյացած գումարները. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության լրատվության բաժնի պատասխանատու Մարգարիտա Սարգսյանը պատասխանեց. «Դրանք փոխանցվելու են պետբյուջե եւ առանձին տողով չեն տնօրինվելու»:
ԷԼԻ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ