Հունիսի 17-ին «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նշեց. «Բժիշկները շարունակում են պայքարել Վահեի կյանքի համար: Բոլոր միջոցները կիրառում են: Առաջընթաց չկա: Հարազատներն էլ նույն վիճակում են` ծայրահեղ ծանր, մի տարբերությամբ` ոտքերի վրա կանգնած են: Որ մայրը գիտակցի՝ իր որդին մահվան շեմին է կանգնած, ինչպե՞ս պետք է լինի»:
ՄԱՀՎԱՆ ՇԵՄԻՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ