Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Անդրանիկ Մարգարյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է շախմատի մրցասրահում:
Քաղաքապետին ներկայացնելով ընթացքը՝ Սմբատ Լպուտյանը նշել է, որ հուշամրցաշարն այս տարի հավաքել է բացառիկ մեծ կազմ, որը շուրջ 100-ով ավելի է քան 2014թ-ին: Պայքարն ընթանում է տարիքային տարբեր խմբերում և մասնակցում են 8-18 տարեկան շուրջ 780 շախմատիստներ: Հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կավարտվի հունվարի 16-ին, մրցաշարի բոլոր հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով և դիպլոմներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն