ԱԺ 4 խմբակցություններ Հարսնաքարի միջադեպի հարցով դիմել են ԱԺ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հուլիսի 4-ի առավոտյան, Ազգային ժողովի 4 խմբակցությունների (ՀՅԴ, “Ժառանգություն”, ՀԱԿ, ԲՀԿ) ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես դիմում է փոխանցվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` կապված “Հարսնաքար” ռեստորանում դաժան ծեծի արդյունքում մահացած Վահե Ավետյանի գործի հետ:
Դիմումում մասնավորապես ասվում է.
“Հունիսի 17-ին ,Հարսնաքարե ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանվել է  ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի արդյունք այս դեպքը հասարակության մեջ բնականորեն առաջացրել է գերլարված իրավիճակ:
Հնարավոր անկանխատեսելի զարգացումները, հարցի հրատապությունը նկատի ունենալով, նաեւ օգտվելով Ազգային ժողովի պատգամավորների օրենքով նախատեսված լիազորություններից` առաջարկում ենք սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու եւ հարցադրումներին պատասխանելու նպատակով”:




Լրահոս