ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուք՝ լրագրողներդ, հայտնի գործարար-պատգամավոր արտահայտությունը ձեր նյութերում գրելով, խախտում եք ՀՀ Սահմանադրությունը»:

Խոսրով Հարությունյան

Քիչ էր մնում՝ Խոսրով Մելիքիչը պնդեր, թե լրագրողներն են մեղավոր, որ մեր մեծահարուստները ո՛չ իրենց բիզնեսներից, ո՛չ էլ պատգամավորական մանդատից չեն հրաժարվում: Այս պատգամավորը մոռացել է, որ լրատվամիջոցներն ընդամենը փաստերն են արձանագրում՝ իրերն իրենց անուններով կոչելով ու արդեն քանի տարի ցավով նշելով, որ խորհրդարանը լցված է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներով: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մանդատը բիզնեսից, բիզնեսը մանդատից շատ սիրող մարդիկ Սահմանադրությունը չեն խախտում, իսկ լրատվամիջոցները կարծես թե այս դեպքում էլ են քավության նոխազի դերում հայտնվում: Է՜, պարո՛ն Հարությունյան…




Լրահոս