«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք վերջապես պետք է դասեր քաղենք հայոց պատմության ամենաողբերգական դեպքերից, որովհետեւ, Աստված մի արասցե, ցեղասպանության կրկնությունը հայ ազգի համար կլինի մեր հազարամյա պատմության եզրափակիչ դրվագը։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այսօրվա կեղծ նժդեհականներին փոխարինելու գան Նժդեհի իրական գաղափարակիրները, որոնք կկարողանան համախմբել ժողովրդին ու փրկել մեր հայրենիքը։ Վերջապես ժամանակն է համախմբվելու։ Ուշքի եկե՛ք, հայե՛ր…»,- գրել է «Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» հանրային – քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը «Անկախության կորստի ընթացքը» վերնագրով հոդվածում»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: