Armlur.am-ի Գյումրու թղթակիցը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան Գյումրի է վերադարձել քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով հունվարի 3-ից աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ:
Րոպեներ անց քաղաքապետը ասուլիսով հանդես կգա, ինչի ընթացքում կքննարկվի հունվարի 12-ին քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքը:
Հիշեցնենք, որ այդ օրը, ըստ նախնական տվյալների, ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը հրազենային վնասվածք հասցնելու միջոցով սպանել էր ընտանիքի 6 անդամների: Իսկ 7 ամսական փոքրիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեղադրյալը գտնվում է ռազմաբազայի տարածքում: