Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներն այս պահին հավաքվել են տոնավաճառի իրենց տաղավարների մոտ և հրաժարվում են բացել դրանք:
Աշխատակիցները պահանջում են, որ տոնավաճառի տնօրինությունից իրենց մոտ ներկայացուցիչ իջնի և վերջնական պատասխան տրվի: Այս պահի դրությամբ իրենց ղեկավարությունից դեռ ոչ ոք չի մոտեցել, իսկ հավաքվածների թիվն անցնում է 100-ը:
Հիշեցնենք, որ բարձրացվել է տոնավաճառի տաղավարների մի մասի վարձավճարները, որն էլ առաջացրել է տոնավաճառների աշխատակիցների զայրույթը: