Ինչպես արդեն տեղեկացրել էր Armlur.am-ը՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներն այս պահին հավաքվել են տոնավաճառի իրենց տաղավարների մոտ և հրաժարվում են բացել դրանք:
«Ես համաձայն չեմ այդպիսի պայմաններում աշխատելու: Սառը ասֆալտի վրա կանգնած էդքան տանջվում եմ, որ մի հատ էլ ավել գումար տա՞մ»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակցուհիներից մեկը: Նա աղաղակելով ասում էր, որ ավելի լավ է գնա թուրք ընտանիքում աշխատի, քան թե նման պայմաններում և հայերի հետ իր օրվա ապրուստ վաստակի:
Մեկ այլ աշխատակից էլ նշեց. «Որ ասում են թանկացման որոշում է ընդունվել, նախարարի համաձայնությունն ունե՞ն: Իհարկե, չունեն: Եթե չի թույլատրվում, ինչի՞ց ելնելով են քնել-արթնացել և թանկացրել: Մեզ ղեկավարությունից ասում են, որ եթե համաձայն չենք այդ պայմաններին, կարող ենք հեռանալ և ուրիշ տեղ աշխատել»:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում