Վերջին շրջանում, երբ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը հարցազրույց են տալիս ԱԺ միջանցքում, անմիջապես որոշ հեռավորության վրա է հայտնվում «երիտգվարդիայից» մեկնումեկը եւ սկսում է ականջի պոչով լսել: Բայց ՀՀԿ-ԲՀԿ վերջին իրարանցման ընթացքում, երբ հնարավոր էին ամենատարբեր ելքեր ու սցենարներ, կուսակցությունում որոշեցին Գրիգորիչի լեզվական սայթաքումները դարձնել առավելություն: Ինչի հետեւանքով վերջին մեկ շաբաթում իրենց առավոտյան ժամերին արված հայտարարությունները, երեկոյան հերքող կոալիցիան ամեն ինչ ի վերջո բարդեց Գալուստ Սահակյանի հայտնի «գործառույթների» վրա: Նա էլ նախ ստիպված ասաց, որ կոալիցիոն նոր համագործակցության ծրագրի մասին բան չի ասել, իսկ հետո, երբ ՕԵԿ-ը պաշտոնապես հայտարարել էր, որ այդպիսի տեքստ եղել է, ստիպված անհեթեթ պատճառաբանություններ բերեց: Նշենք, որ սա մի փոքր պարզունակ հնարք է, որովհետեւ ինչ-ինչ, բայց քաղաքական «կիքսեր» Գ. Սահակյանը, ի տարբերություն, օրինակ, Ռ. Զոհրաբյանի, չի տալիս:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ