“ՉԻ” տեղեկություններով օրերս աշխատանքից ազատվել է Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչիկ Միսկարյանը: Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել: Թերթը հիշեցնում է, որ հունիսի 21-ի համարում ,Ազգային ժողովի փոխարեն` մեկուսարանե վերնագրով հրապարակման ինքը ներկայացրել էր լրագրողական հետաքննության արդյունքում պարզված որոշ մանրամասներ: Մասնավորապես, որ իրավասու մարմինները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը` Մարուքյանին տրամադրել են կեղծ տեղեկանք` վերջին հինգ տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու մասին: Իրականում Մարուքյանն աոնվազն մեկ տարի Հայաստանում չի բնակվել և 2009 թ. օգոստոսից 2010թ. հուլիսը սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում: Խնդիրն այն է, որ օրենսդիր գործունեությունից առաջ օրենք խախտելը ոչ միայն անտրամաբանական է, այլև անբարո: Ինչևէ: “ՉԻ” տեղեկություններով` Վանաձորի դատախազ Կարեն Շահբազյանի պաշտոնական ցուցումով կամ ընկերական հորդորով է անձնագրային բաժնի պետ Վաչիկ Միսկարյանը կեղծ տեղեկանք տրամադրել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, այժմ` պատգամավոր Էդմոնդ Մարուքյանին, առ այն, որ վերջին հինգ տարիների ընթացքում նա մշտապես բնակվել է Հայաստանում: Դե, իհարկե, անձնագրայինի պետին գործից հանելն ավելի հարմար տարբերակ է, քան դատախազի խաթրին կպչելը:
Չորրորդ ինքնիշխանություն.Աշխատանքից ազատվել է Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ