Երեկ՝ հուլիսի 9-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19.50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է վառվում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջները մարել են կրակը, սակայն ամբողջովին այրվել է “ՌԱՖ” մակնիշի 67 ՕՏ 742 համարանիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մեքենայում կրակն առաջացել է ընթացքի ժամանակ: Այն վարել է 30-ամյա Ավետ Ավետիսյանը, ում հետ այդ պահին մեքենայում է եղել նրա եղբայրը՝ 34-ամյա Ահարոն Ավետիսյանը: Տեղում դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադը առաջին բուժօգնություն է ցուցաբերել Ավետ Ավետիսյանին, իսկ Ահարոն Ավետիսյանը 1-ին և 2-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է “Մալաթիա” բժշկական կենտրոն: Այստեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: