Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել է իրեն դիմած “Բարգավաճ Հայաստան”, “Հայ հեղափոխական դաշնակցություն”,”Հայ ազգային կոնգրես” և “Ժառանգություն” խմբակցությունների դիմումը, որով պահանջվում է հանդիպում կազմակերպել “Հարսնաքար” ռեստորանային համալիրի միջադեպի գործը վարող իրավապահների հետ: Մերժումը հիմնավորվել է նրանով, որ ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի:
Հիշեցնենք, որ խորհրդարանականները մտադիր էին հանդիպել, “Հարսնաքար” ռեստորանային համալիրի միջադեպի գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի առնչությամբ պարզաբանումներ և պատգամավորների հարցադրումներին պատասխաններ ստանալու նպատակով: