Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը երեկ լրագրողների հետ կիսվել է հայոց լեզվի անաղարտության պահպանության շուրջ իր մտահոգություններով. «Մենք ունենք տերմինաբանական կոմիտե, որն այսօր, ցավոք, չի գործում, այդ պատճառով էլ բազմաթիվ տերմիններ գործածության մեջ են դրվում առանց կոմիտեի համաձայնության: Օրինակ՝ ինչո՞ւ պիտի ուռոլոգը թարգմանենք միզաբան, գինեկոլոգը՝ կնախտաբան, կամ սեքսը՝ հաճույքաճխտիկ: Սրանցից ոչ մեկը գործածության մեջ չի կարող մտնել, մինչեւ չլինի տերմինաբանական կոմիտեի համաձայնությունը»:
«ՀԱՃՈՒՅՔԱՃԽՏՈՒՄ ԵՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ