Հունիսի 18-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչներն իրենց հողատարածքները ջրելու ժամանակ պարկի մեջ նորածնի մարմին էին գտել: Այս առիթով Արմավիրի մարզի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 106 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այն է` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նախաքննությունը շարունակվում է:
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ