Երեկ արտակարգ պատահար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14:00-ի սահմաններում Չարենցի 64 շենքի 1-ին բնակարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ փլուզվել են տան սենյակի պատերը: Ըստ լուրերի՝ բնակարանը պատկանում է Ալբերտ Լալայանին, սակայն այնտեղ վարձակալական հիմունքներով ապրում էին պարսկահայ ամուսիններ. ամուսինը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալեն Ղարամանյանն է, իսկ կնոջ անունն Արշին է:
Ա. ՇԱԲՈՅԱՆ