Փոփ աստղ Ֆիլիպ Կիրկորովն անցած տարի՝ 44 տարեկանում, հայր դարձավ: Սուրոգատ մայրը նրա համար աղջիկ լույս աշխարհ բերեց, ում Կիրկորովը, ի պատիվ նախկին կնոջ, անվանեց Ալլա-Վիկտորյա:
Ինչպես հայտնի դարձավ օրեր առաջ, Ֆիլիպի կյանքում կրկին երջանիկ օր է գրանցվել. նա նորից հայր է դարձել, իսկ երեխայի մայրը դարձյալ հայտնի չէ: Երգիչն այս լուրը հայտնել է հրապարակավ՝ Սոֆիայում ընթացող համերգի ժամանակ. «Ծնվել է երկրորդ երեխաս, շատ հուզված եմ: Այս լուրն ինձ հայտնել են համերգից կես ժամ առաջ»: Այժմ Ֆիլիպն ունի երկու երեխա` 7 ամսական Ալլա-Վիկտորյան եւ նորածին որդին, ում անունը դեռ չի որոշել:
ՖԻԼԻՊԸ՝ ԿՐԿԻՆ ՀԱՅՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ