ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Սովորում եմ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Նկատել եմ, որ մեր բուհում կա «Դատա լեքս» հանրային տեղեկատվական կրպակ: Ուզում եմ իմանալ՝ արդյոք հնարավոր է դատական գործերի վճիռները տեսնել այդ պորտալի միջոցով: Ինչպես նաեւ հետաքրքիր է՝ դռնփակ ընթացակարգով ընթացող գործերը հասանելի են օգտվողների համար, թե ոչ:

Արտակ Պետրոսյան, 25 տարեկան, ուսանող


ՊԱՏԱՍԽԱՆ. Կատարելով դատական գործի որոնում` Դուք կարող եք դիտել նաեւ ավարտված գործերի վճիռները, եթե դրանք դատարանի որոշմամբ չեն համարվում գաղտնի: Որոնման համար մատչելի են Հայաստանի Հանրապետության դատական համակարգի բոլոր երեք ատյանների դատարանների կողմից քննված գործերը: Բացառություն են կազմում դռնփակ ընթացակարգով կամ դատարանի որոշմամբ գաղտնիության կարգավիճակ ստացած գործերը:

«Դատա լեքս» դատական տեղեկատվական
համակարգ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես իրավաբանական ֆակուլտետի ուսանողների համար չափազանց ուսանելի կլինի դատական գործերի ընթացքին հետեւելը: Գաղտնի վճիռներով ավարտված դատական գործերի թիվը հազիվ թե մեծ տոկոս կազմի, ինչը ենթադրել է տալիս, որ գործերի մեծ մասը հասանելի է բոլորին: Ավելին, ուսանողների համար դրանց ամբողջ ընթացքին ու ավարտին ծանոթանալն անուղղակի պրակտիկա անցնելու հրաշալի հնարավորություն է: Նկատենք նաեւ, որ հետաքրքրվողներին հնարավորություն է ընձեռնվում տեղեկանալու բոլոր երեք ատյաններում ընթացող գործերին:




Լրահոս