Բոլորս աֆեկտի վիճակում ենք, ոչինչ բացառել պետք չէ. Շիրակի թեմի առաջնորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահը պարզապես ավելի լարեց իրավիճակը մեր ողջ երկրում: Բոլորս աֆեկտի վիճակում ենք, ոչինչ բացառել պետք չէ»,-Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

«Միայն մեզանից պահանջելով չէ, պետք է պահանջատեր լինենք նաև ռուսական կողմից: Պետք է ամեն ինչ անենք, որ հնարավոր բախումներից խուսափենք: 7 զոհ տվեցինք, 8-րդի քիթը չպետք է արյունվի»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը: – Ցանկացած զարգացում սպասելի է այս իրավիճակում, մենք ամեն ինչ կանխարգելել չենք կարող, սակայն ժողովրդի կողքին միշտ էլ լինելու ենք, մեր ուժերի սահմաններում պետք է ամեն ինչ անենք»:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կարծիքով `ռուսական կողմը 5  րոպեում կարող է այս հարցը լուծել` այդ ստահակին հանձնելով հայ իրավապահ մարմիններին, քանի որ միայն դրանից կարող է ժողովուրդը փոքր-ինչ հանգստանալ:




Լրահոս