Հրապարակ. ՀՅԴ Գերագույն ժողովում 2 նորամուծություն է տեղ գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Գերագույն ժողովում 2 նորամուծություն է տեղ գտել: Մեկը ԳՄ ներկայացուցչի երկու փոխներկայացուցիչների, այսինքն, տեղակալների ընտրությունն է: Գուցե պատահական զուգադիպությամբ` երկուսն էլ սոցապ նախկին նախարարներ Արսեն Համբարձումյանը և Աղվան Վարդանյանը: Քանի որ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է և կարող է հաճախ բացակայել Հայաստանից, իր լիազորությունները կստանձնեն վերջիններս: Իսկ ԳՄ նախագահի ֆունկցիան, որը զուտ կազմակերպչական էր, հանվել է: Վերջին ԳՄ նախագահը Միքայել Մանուկյանն էր: Մյուս առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ ժողովին մասնակցել են Սփյուռքի ՀՅԴ ներկայացուցիչներ, որոնք ձայնի իրավունք չեն ունեցել, սակայն իրենց ազդեցիկ ներկայությամբ շատ բան կարող էին որոշել:




Լրահոս