ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ճանապարհաշինարարների կողմից կատարված աղով, ավազով մշակման աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքի մերկասառույցը մաքրվել է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն