Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքում պատասխանել է ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի այն պնդումներին, որ Շուշան Պետրոսյանն ինքը “սամասուդի” կողմնակից է եւ դրա համար էլ նրա ամուսինը երեկ հայտարարել էր, որ “Հարսնաքարի” դեմ բողոքողներից որոշներին կսատկացներ։
Աշոտ Ահարոնյանը մասնավորապես գրել է. “Հարգելի Լիլիթ Գալստյան, անկեղծ ասած, զարմանալի թվաց, թե ձեզ եւ շատերին ինչու է հետաքրքրում ոստիկանության պետի կարծիքն ու վերաբերմունքը քաղաքացու` համացանցում արտահայտած մտքերի վերաբերյալ, ձեր կողմից հիշատակված անձը 19.07.2011 թվականից ոստիկանության հետ որեւէ առնչություն չունի”: