Առուշանյանների գերդաստանն անժամկետ հացադուլ հայտարարեց Նախագահականի առջև (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վաղ առավոտից միաժամանակ երկու բողոքի ակցիա է իրականացվում Նախագահական նստավայրի առջև: Այնտեղ են հավաքվել 1 տարվա աշխատավարձ չստացած Նաիրիտի աշխատակիցներն ու «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի հարազատները:

Լրագրողների հետ առանձնազրույցում Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտ Առուշանյանը, հայտնեց, որ իրենց ողջ գերդասատանն այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարում: Հացադուլի պատճառը, բողոքավորի փոխանցմամբ, այն է, որ իր որդին դատավորի վարկածի հիման վրա հայտնվել է անազատության մեջ:

«Հանդիպում ենք պահանջում նախագահի հետ: Նրան նամակ են փոխանցել, որով պահանջում ենք, որ նախագահն իր անմիջական հսկողության տակ առնի հատուկ քննչական ծառայությունում գտնվող քրեական գործը` ընդդեմ քննիչ Մուշեղ Ալեքսանյանի և դատախազ Տիգրան Ուզոյանի»,- վրդովված հայտարարեց Աշոտ Առուշանյանը:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութերում:

10941323_849373645135349_1139837723_n

10943856_849373291802051_721457297_n

10944056_849373411802039_1661847111_n

10945155_849373208468726_1924318674_n

10945296_849373175135396_314783792_n




Լրահոս