Ռուսաստանի ու Հայաստանի հետաքննչական կոմիտեների ներկայացուցիները պայմանավորվել են Գյումրիում ողբերգության հետաքննման շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Համակարգելով հետաքննչական խմբերի աշխատանքները՝ Ալեքսանդր Բաստիրկինն ու Հայաստանի հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Աղվան Հովսեփյանը պայմանավորվել են երկու երկրներում հարուցված քրեական գործերի համապարփակ, լիակատար ու օբյեկտիվ հետաքննության համար համատեղ գործունեություն ծավալելու մասին»,- ասել է նա:
Ալ. Բաստիրկինը վստահեցրել է իր գործընկերոջը, որ Պերմյակովի հանդեպ դատական գործը բացառապես Հայաստանի տարածքում կանցկացվի: