ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Կառավարությունը կանեն ամեն ինչ, որպեսզի գյումրեցիների` Գյումրու ոճրագործությունը բացահայտելու պահանջի իրականացման համար տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն: Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստից հետո լրագրողների հետ զույցում այս մասին նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում է «Արմենպրեսս»-ը:
Այնուհետև ՀՀ վարչապետը նրան ուղեկցող ՀՀ առողջապահության և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարներ` Արմեն Մուրադյանի և Արմեն Երիցյանի, ինչպես նաև՝ քաղաքային իշխանությունների ուղեկցությամբ Սուրբ Նշան եկեղեցուց ոտքով շարժվեց դեպի 7 Վերք եկեղեցի, որտեղ կատարեցին մոմառություն` ի հիշատակ Ավետիսյանների և նրանց հոգիների հանգստության:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստյան արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: