Ալիխանյան եղբայրներ փողոցում խուճապային վիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ,«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 2 շենքում՝ «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում», երեկ մի պահ խուճապային վիճակ է ստեղծվել: «Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» հիմնադրամի սենյակներից մեկում աշխատակիցները նկատել են արկղեր եւ փորձել են պարզել, թե դրանք ով է բերել, եւ ինչ կա դրանցում:

Բացելուց հետո տեսել են, որ արկղերում պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ կան: Հնարավոր վտանգից խուսափելու համար ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն: Տեղում հավաքված քաղաքացիները նկատել են, թե ինչպես են ԱԻՆ աշխատակիցները մարդկանց հորդորել լքել նշված շենքը, մի մասն էլ մինչեւ փրկարարների ժամանելն է «փախել» շենքից:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից» պաշտոնապես ասացին, թե կատարվածի մասին առաջին անգամ են լսում»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս