Rate.am-ը ներկայացրել է, թե որքան է կազմում տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում: Ըստ այդ տվյալների, դոլարի առքի նվազագույն արժեքը կազմում է 472 դրամ, իսկ առավելագույնը` 473: Դոլարի վաճառքի նվազագույն արժեքը կազմում է 475 դրամ, իսկ առավելագույնը` 478 դրամ:
Ռուբլու փոխարժեքը շարունակում է անկում ապրել: Առքի միջին փոխարժեքը կազմում է 7.10, իսկ վաճառքի միջին փոխարժեքը 7.50 դրամ: