Գյումրիի դեպքերով խորհրդարանական լսումներին զեկույցով հանդես կգա Գևորգ Կոստանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, Գյումրիի ողբերգական  դեպքերի հետ կապված վաղը` հունվարի 22-ին, Ազգային ժողովում տեղի կունենան լսումներ:

Խորհրդարանի կայքից տեղեկանում ենք, որ լսումների հիմնական զեկուցողը լինելու է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, իսկ այնուհետև հանձնաժողովի անդամներն ու ներկաները հնարավորություն կունենան հարցերով դիմել նրան:

Նշենք, որ լսումները պետք է տեղի ունենային հունվարի 20-ին, սակայն հետաձգվել էին Սերյոժա  Ավետիսյանի մահվան կապակցությամբ:




Լրահոս