Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը նախկինի պես հետաքրքրված է Կոլումբիայի հավաքականի և «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի ծառայություններով:
Isport-ի փոխանցմամբ, անգլիական ակումբը 26-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար առաջարկել է 27 մլն եվրո, սակայն իտալական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը 35 մլն-ից բարձր է գնահատում:
Հիշեցնենք, որ Կուադրադոն «Ֆիորենտինա»-ի կազմում հանդես է գալիս 2012 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում կոլումբիացին իտալական ակումբի կազմում անցկացրել 16 հանդիպում և դարձել չորս գոլի հեղինակ: