Ցանկանում եմ պատժել Շենոն Բրիգսին. Վլադիմիր Կլիչկո (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն մենամարտ կանցկացնի Բրայանտ Ջենինգսի հետ:

«Հարգում եմ Բրայանին և նրա ձեռքբերումները: Վստահ եմ, որ դժվար մենամարտ է լինելու: Շատ ուրախ եմ կրկին Նյու-Յորքում ելույթ ունենալու համար և կանեմ ամեն ինչ, որ այդ գիշերը երկար մնա երկրպագուների հուշերում», – նշել է նա:

Ուկրաինացի բռնցքամարտիկն անդրադարձել է նաև Շենոն Բրիգսին, ով երկար ժամանակ հետապնդում է վերջինիս:

«Ես ցանկանում եմ պատժել Շենոն Բրիգսին, շատ եմ ցանկանում նրա հետ կռվել: Ես հասկանում եմ նրա քայլերի տրամաբանությունը: Նա իր փիարով է զբաղվում, ինչպես Թայսոն Ֆյուրին, Դեվիդ Խեյը, Մանուել Չարը. տղաները ցանկանում են ուշադրություն հրավիրել իրենց խոսքերով: Բայց Շենոնն առանձնացավ նրանց ֆոնին. նա անցել է սահմանը, և դա արդեն ծիծաղելի չէ», – եզրափակել է Կլիչկոն:

Հիշեցնենք, որ Բրիգսն անընդհատ հետապնդում է ուկրաինացի մարզիկին և փորձում խանգարել նրա մարզումներն ու հանդիպումները: Բրիգսի նպատակը Կլիչկոյի հետ մենամարտի անցկացումն է:




Լրահոս