«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը դեռեւս անցած տարվա դեկտեմբերից ստուգումներ է սկսել «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում: Այս կոմբինատը, ինչպես հայտնի է, պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Վերջինիս մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հաստատեց Ծառուկյանին պատկանող այդ կոմբինատում լայնածավալ ստուգումներ անցկացնելու փաստը, որոնք մինչ օրս շարունակվում են:
Այսինքն՝ կարելի է ասել, որ այդ ստուգումները պլանային չեն, արտահերթ են: Թե դրանով ինչ են փորձում հասկացնել ոչ իշխանական եռյակի դե ֆակտո առաջնորդ Ծառուկյանին, դժվար է ասել, բայց հիշեցնենք, որ նա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնամին է»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: