«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող գազալցակայաններում գազի գինը բարձրացրել է՝ հիմնավորումով, որ գազն իր սեփականությունն է, եւ ինքն ինչպես ցանկանում է, այդպես էլ վարվում է: Արդյունքում 1 խմ գազը, որն այն ժամանակ արժեր 237 դրամ, այժմ մարզպետի հրամանով դարձել է 283 դրամ: Նկատենք, որ գնի բարձրացումը միայն Խաչատրյանի գազալցակայաններում է, որոնք տարածված են գրեթե ողջ մարզում: «Ժողովուրդ»-ը փորձեց Սյունիքի մարզպետից ճշտել, թե ինչու է բարձրացրել իրեն պատկանող գազալցակայաններում մատակարարվող գազի գինը: Հեռախոսազանգին պատասխանեց Խաչատրյանի օգնականն ու ասաց, թե մենք կարող ենք մեր հարցն ուղղել նաեւ իրեն: Այն լսելուց հետո խոստացավ մի քանի րոպեից զանգահարել, սակայն մինչեւ օրվա վերջ այդպես էլ ոչ միայն չզանգահարեց, այլեւ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
ԹԱՆԿԱՑՐԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ