Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը առաջարկ է ստացել ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Չիկագո Ֆայեր» ակումբից:
Ամերիկյան ակումբը պատրաստ է հայ ֆուտբոլիստի հետ կնքել երկարաժամկետ պայմանագիր: Ակումբը Մովսիսյանին կառաջարկի այնքան գումար, որքան ստանում է մոսկովյան ակումբում՝ տարեկան մոտ 2.1 միլիոն եվրո: