Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական նիստը:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այս պահին ներկայացնում է, թե ինչ սխալներ են թույլ տրվել մեղադրող դատախազի կողմից:
Դատական նիստին ներկա են հայտնի մարդիկ, որոնց թվում են գրող, թատերագիր Վահրամ Սահակյան, դերասան Աշոտ Մելոյանը և այլոք: