ԵՊՀ ընդունվել է 3507 ուսանող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ հուլիսի 15-ին արդեն փակցվել են ԵՊՀ ընդունված ուսանողների ցուցակները։
“Անցյալ տարի ունեինք փոքրաթիվ ընդունելիություն առաջին կուրս՝ շուրջ 800 ուսանող։ Վճարովի համակարգում քիչ ուսանողների ունենալու հետևանքով բուհերը քիչ ֆինանսական միջոցներ ստացան վարձավճարների տեսքով։
Այս տարի դիմորդների ընդհանուր թիվը կազմում էր 18,500, որոնց 1/3-ը մասը՝ 5408 ուսանող, բաժին է ընկել ԵՊՀ-ին։ ԵՊՀ ընդունված 3507 դիմորդներից 381-ը սովորելու են անվճար, իսկ 3126-ը՝ վճարովի համակարգերում։ Ընդունված ուսանողների թիվը կարող է ավելանալ կամ պակասել։ 2010-ին ԵՊՀ ընդունվել է 3008 ուսանող, այսպիսով 2012 թվականին մենք գրանցեցինք ուսանողների թվի աճ։ Նշեմ, որ 12-ամյա դպրոց ավարտողներից մի մասը կզորակոչվի բանակ, իսկ մեզ մոտ ընդունվածների 238-ը պետք է անմիջապես մեկնեն զինծառայություն։ Իսկ եթե զորակոչվող ուսանողներ, որոնք նախքան մեկնելը կմուծեն ուսվճարը, զորակոչվելուց հետո կշարունակեն ուսանել պայմանագրով հաստատված ուսվարձավճարով։ Սակայն չի նշանակում, որ նախատեսվում է վարձավճարների բարձրացում”,- ասել է Արամ Սիմոնյանը։
Նրա խոսքով, համալսարանի թափուր մնացած 81 տեղերը բաժին են ընկնում “քիմիա”, “էկոլոգիա”, “կենաբանություն”, “կենսաֆիզիկա”, “աշխարհագրություն”, “եկեղեցաբանություն” և “ռուս բանասիրություն” մասնագիտություններերին։
“Ավելի հաջող են եղել ցուցանիշները գերմաներեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզու և գրականություն մասնագիտություններ ընտրած դիմորդների մոտ։ Նշեմ, որ ԵՊՀ-ում այս տարի առաջին անգամ կկործի “կովկասագիտություն” մասնագիտությանը, ուր ընդունվել է 50 ուսանող, որոնք ուսումնառության ընթացքում կտիրապետեն հին վրացերենին, ադրբեջաներենին և կուսանեն կովկասի ժողովրուրդների մշակույթը և պատմությունը”,- նշել է ռեկտորը՝ ավելացնելով, որ ինչպես նախկինում “մոդայիկ” համարվող մասնագիտություններում այս տարի էլ թե՛ վճարովի, թե՛ անվճար շեմերը բարձր են եղել։
Նրա խոսքով, ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմած ուսանողները ցույց են տվել աննախադեպ բարձր ցուցանիշներ. ամենաբարձր միավորը 59 է, իսկ 57 միավորից սկսվում է վճարովի շեմը։ Բարձր ցուցանիշներ են նկատվում նաև արևալագիտական ֆակուլտետ ընդունված ուսանողների մոտ։
Ամենաբարձր՝ 60 միավոր արձանագրվել է “իրավիգիտություն”, “գերմաներեն լեզու և գրականություն” մասնագիտություններում։ Ռեկտորը տեղեկացրեց, որ ԵՊՀ սովորում է մոտ 500 օտարեկրյա ուսանող արաբական երկրներից, Իրանից, Եվրոպայից ու ՌԴ-ից։
Ամենաբարձր ուսվճարը՝ 700,000 դրամ, գործում է “Իրավագիտություն” ֆակուլտետում, իսկ ամենացածրը՝ 280,000, սահմանված է “Երկրաբանություն”, “Մեխանիկա”, “Ռադիոֆիզիկա”, “Ռուսաց լեզու և գրականություն” ֆակուլտետներում սովորող ուսանողների համար։




Լրահոս