Վիրավորված զինծառայողը ողնաշարի վնասվածք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիոն գործողության հետևանքով վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Վարուժան Ավանեսյանին Բերդի հոսպիտալում քիչ առաջ վիրահատել են։ Այս պահին հոսպիտալում է նաև Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը։ Նա Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ բժիշկների բնորոշմամբ տղայի առողջական վիճակը կայուն ծանր է:

«Վնասվել են տղայի լյարդը, թոքը, ինչպես նաև ողնաշարը»,- ասաց գյուղապետը: Վնասվել է նաև ողնաշարը։ Ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայողը Երևանից է:




Լրահոս