«Խախտումների արձանագրումն ու տուգանքներն իրար հետ բերում են շղթայական ռեակցիա»:
Ամեն անգամ, երբ Սերգո Երիցյանին վերհիշելու առիթ է ստեղծվում, ակամա մտաբերում ես, որ հանուն մայրենիի մաքրության պայքարող Սերգոն վաղուց պետք է իր առաքելությունն ավարտած լիներ, ու որեւէ օտարալեզու ցուցանակ այլեւս գոյություն չպետք է ունենար: Մինչդեռ շղթայական ռեակցիայի մասին խոսող Լեզվի պետական տեսչության պետը, հերթական անգամ իր սիրած հեռուստաէկրաններին երեւալով, օտարալեզու ցուցանակներից չհրաժարվողներին ընդամենը 3 միլիոն դրամով տուգանելու մասին է խոսում: «Փառավոր» արդյունք է, ինչը վկայում է, որ այլալեզու ցուցանակները երբեք էլ չեն վերանա: