Ես կարող եմ նոկաուտի ենթարկել Վելասկեսին. Ֆաբրիսիո Վարդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրքաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոն Ֆաբրիսիո Վերդումն անվանել է Քեյն Վելասկեսի հետ մենամարտի մոտավոր ժամկետն ու կիսվել է այդ մենամարտի հետ կապված իր ծրագրերի մասին:

«Դեռևս պաշտոնական չէ, սակայն կարծում եմ, որ հունիսի 13-ին ես կմենամարտեմ Քեյն Վելասկեսի հետ: Իհարկե, գոտիները միացնելն իմ երազանքն է»,-ասել է Վերդումը:

Վերջինս նաև համոզված է, որ հաղթանակ է տանելու այդ մենամարտում:

Քեյն Վելասկես
Քեյն Վելասկես

«Մի ժամանակ, ես նպատակադրվել էի հաղթել ջիու-ջիտսուի աշխարհի առաջնությունը, արդյունքում՝ ես այն հաղթեցի 3 անգամ: Ես ցանկանում էի հաղթել ADCC-ում ու արեցի դա: Այժմ ցանկանում եմ մենամարտել Քեյնի հետ ու վստահ եմ, որ կհաղթեմ նրան: Սա իմ տարին է լինելու»,- հավատացրել է մարզիկը:




Լրահոս