Գյուրզա օձ՝ բակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում, հուլիսի 17-ին, ժամը 23.11-ին ահազանգ է ստացվել, որ Ղափանցյան 77/1 տան բակում օձ կա, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը:
Մասնագետը, շրջակա տարածքն ուսումնասիրելով, հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:
Նույն օրը, Արարատի մարզից ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի բակում օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Նշված տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:




Լրահոս