Զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դամասկոսում հերթական խոշոր պայթյունն է տեղի ունեցել` ազգային հետախուզական ծառայության շենքի մոտակայքում: Պայթյունի հետեւանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջիհան, տեղեկացրել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը: Լուրջ վնասվածքներ են ստացել ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը,նախագահ Ասադի աներորդի Ասեֆ Շաուքաթն ու երկրի հետախուզության ղեկավարը: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն այն պահին, երբ շենքում ընթացել է նախարարների հանդիպումը հետախուզական ծառայության ղեկավարության հետ:




Լրահոս