ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Սերյոժա Ավետիսյանը անկախ իր կամքից նվերներ կուղարկի մանկատներում ապրող հայ մանուկներին: Մոմավառության ընթացքում շատ քաղաքացիներ խաղալիքներ էին նվիրում գյումրեցի փոքրիկին: Անհատ քաղաքացիների նախաձեռնությամբ բոլոր խաղալիքները կհավաքվեն եւ կուղարկվեն մանկատներ:

 

 
ՀԱՐՑ. Ամուսնալուծված եմ: Ունեմ երկու անչափահաս երեխա: Աշխատում եմ, աշխատավարձս 70.000 դրամ է: Մինչ աշխատանքի անցնելս ստանում էի 30.000 դրամ նպաստ: Կցանկանայի տեղեկանալ՝ աշխատանքի անցնելուց հետո ինձ նպաստ հասնո՞ւմ է, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա որքա՞ն գումար կարող եմ ստանալ:

Կարապետյան Լուսինե (39 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սաթենիկ Ավետիսյանի դիմումի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ընտանիքների անապահովության աuտիճանի գնահատման համար oգտագործվող բնութագրիչների` յուրաքանչյուրին համապատաuխանող թվային արժեքների, գործակիցների մեծությունների, ընտանիքների անապահովության գնահատման բանաձեւի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Կառավարության 2014 թ. հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N2 հավելվածով հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման» կարգով:
Հայտնում ենք նաեւ, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածների համաձայն`ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակվում է այն ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ Կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության սահմանային միավորից:
ՀՀ Կառավարության 30.01.2014թ.-ի N 65-Ն որոշմամբ՝ 2014 թ. ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Առավել մանրամասն պարզաբանումներ ստանալու համար Ս. Ավետիսյանը կարող է դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական
աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ եթե քաղաքացու անապահովության սահմանային մեծության միավորը սահմանվել է 30.00 միավոր կամ ավելի բարձր, ապա նա իրավունք ունի ստանալու օրենքով սահմանված նպաստը: 2015թ. հունվարի 1-ից ընտանեկան նպաստի մեծությունը հաստատուն չափով ավելանում է 1000 դրամով: Ստացվում է, որ պետական բյուջեից «նվիրաբերած» 1000 դրամը «կնվազեցնի» թանկացումների շեմին հայտնված բնակչության հոգսերը եւ «կբարձրացնի» նրանց կենսամակարդակը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խցանման ժամանակ վրացական համարանիշներով հսկա բեռնատարը հարվածեց մեքենայիս, որից հետո վրացական պետհամարանիշներով ավտոմեքենան հեռացավ, եւ այդպես էլ չկարողացան գտնել վարորդին: Ավելի ուշ պարզեցի, որ տեսախցիկը նկարահանել է մեքենայի պետհամարանիշները: Ես՝ որպես տուժող կողմ, զգալի վնաս եմ կրել: Կխնդրեի պարզաբանեք՝ տվյալ դեպքում ի՞նչ կարող եմ անել, եւ արդյո՞ք այս դեպքում ԱՊՊԱ-ն կփոխհատուցի կրածս վնասները:

Հայկ Խլոյան (28 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ձեր կողմից ուղարկված հարցին՝ հայտնում ենք, որ Հայկ Խլոյանը կարող է դիմել ՀՀ ոստիկանություն իր իրավունքների պաշտպանության նպատակով:

«AM» իրավաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ իրենց իրավունքների վերականգնման ճանապարհին խնդիրների հանդիպելով` ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են նաեւ ֆինանսական հաշտարարի գրասենյակին: Միայն 2014 թ. ընթացքում ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 2055 բողոք ֆինանսական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, հիմնական մասը վերաբերում է բանկերի եւ ապահովագրական ընկերությունների գործունեությանը: Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքներն առավելապես կապված են վնասի չափի գնահատման հետ, ինչին բազմաթիվ վարորդներ չեն համաձայնում եւ դիմում են ֆինանսական համակարգի հաշտարարին` անկախ փորձագետների ներգրավումից:




Լրահոս