ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արժե քննարկել Լիլիթ Գալստյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Պարույր Հայրիկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Նիկոլ Փաշինյանի եւ էլի մի քանի շնորհալի երիտասարդների հասարակական համախմբման հնարավորությունները»:

Րաֆֆի Հովհաննիսյան «Առավոտ»

Այսպիսով` Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հաճոյանալ միանգամից մի քանի հոգու՝ անկախ տարիքից բոլորին երիտասարդների շարքը դասելով: Իհարկե, սա էլ աչքի ընկնելու ձեւ է, բայց պետք է նկատենք, որ Րաֆֆու գովեստի խոսքերն ավելի են արժեզրկվում, երբ նա բոլորին հավասարապես շնորհալի է համարում: Ի վերջո, առանց անձնական մտերմություն անելու կարելի է կարծիք հայտնել, թե նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ կարծիք ունի իր թվարկած «շնորհալիների» մասին: Ամեն դեպքում, ուրախալի է արձանագրել, որ բեղերը սափրելուց հետո «Ժառանգության» ղեկավարը բոլորի պապիկը դառնալու հավակնություններ ունի:




Լրահոս