Հրապարակ. Փուչիկների գործով մեղադրանք է առաջադրվել 54-ամյա Սերոբ Բոզոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը թերթի հետ զրույցում ասել է, որ փուչիկների գործով մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը): Երեկ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը: Արսեն Այվազյանը սահմանափակվել է այսքանով: Սակայն ավելի ուշ թերթին հաջողվել է պարզել, որ Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է և զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Կազմակերպություն չունի և ինքն է անձամբ ընդունում պատվերներ: Որոշ տեղեկությունների համաձայն, նա փոքրաթիվ պատվերներ է ընդունում, ինչից կարելի է ենթադրել, որ իշխանության պատվերի գայթակղությանը դժվարացել է դիմադրել: Ամեն դեպքում, առայժմ մեղադրվում է Բոզոյանը: ,Ինչպես տեսնում եք, իշխող կուսակցության ներկայացուցիչներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել` այն դեպքում, երբ նրանք են փնտրել ու գտել էժան փուչիկի աղբյուրը և շատ էլ լավ տեղյակ են եղել, որ կրակի դեպքում կարող է հրդեհ բռնկվելե,- մասնավորապես գրել է թերթը:




Լրահոս