Անահիտ Բախշյանը՝ «Փարքինգ սիթի»-ի անօրինական գործունեության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պարպերաբար անդրադառնում է «Փարքինգ սիթի» ընկերության գործունեությանը և նշում վերջինիս անօրինական գործունեության մասին:

Ա. Բախշյանի վերջին հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Նախորդ օրվա տարածածս «Parking siti-ին`գրպանահատ» մամլո հաղորդագրության հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել եմ 060 60 66 06 հեռախոսահամարով: Հեռախոսով խոսողձայնը երկար բարակ բացատրում է, թե ո՞ր խնդրով հեռախոսի ո՞ր թիվը սեղմի քաղաքացին եւ նույն ձայնը զգուշացնում է, որ 5 րոպեից ավել կանգնելու դեպքում պետք է վճարել տեղական տուրք:

Իհարկե ինձ, ինչպես նաեւ ցանկացած քաղաքացու, այդպես էլ չհաջողվեց մի կենդանի աշխատակցի հետ խոսել ու պարզաբանումներ ստանալ:

Արդեն մի քանի ամիս է, որ վճարովի ավտոկայանատեղում տուրքը վճարում են 15 րոպեից ավե կանգնելու համար, իսկ Parking siti-իի տեղեկատու հեռախոսով խոսող ձայնը շարունակում է հաղորդել հին կարգը:

Հիմա ի՞նչ անուն տաս այս կազմակերպության կառավարիչներին, եթե ոչ՝ անօրինականության կամ անգրագիտության ու ծայրահեղ թափթփվածությամբ գործող կազմակերպություն, որը գործ ունի շա՜տ մեծ թվով քաղաքացիների շահերը ոտնահարելու հետ, բայց երբեք չի առերեսվում նրանց հետ եւ չի լսում մեզ՝ քաղաքացիներիս:

Ավելին, շարունակում է իր գրպանահատ գործունեությունը, որովհետեւ հունվարի 22-ին մեր 5 աշխատակիցներից մեկն էլ է ստացել տուգանքի մասին արձանագրություն:

Այս հաղորդագրությունը տարածելուց 15 րոպե առաջ Երեւանի քաղաքապետարանի եւ Parking siti-ի ներկայացուցչի հետհանդիպեցինք ՏիգրանՄեծ պողոտայի 7-րդ հատվածում եւ նրանք տեղում համոզվեցին, որ այդ հատվածը վճարովի ավտոկայանատեղիի համար կահավորված չէ, ասեցին՝ սխալվելենք:

Պահանջում ենք անմիջապես նոր կարգին համապատասխանեցնել Parking siti –ի հեռախոսով ձայնագրվածը, եւ նրանք, ովքեր անհիմն կերպով անհանգստացրել են մեր քաղաքացիներին, հրապարակավ ներողություն խնդրեն:

Անահիտ Բախշյան

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ»:




Լրահոս