Տղամարդ դառնալու համար առաջին հերթին ծառայել է պետք. Աշոտ Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դերասան Աշոտ Ղազարյանն Armlur.am-ի հետ զրույցում բանակում ծառայող բոլոր տղաներին ուժ և համբերություն մաղթեց:

Շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 23-ամյակը՝ դերասանը նշեց, թե կարևորն այն է, որ սահմանը պահող մեր տղաներն ու ամբողջ հայ ժողովուրդը երբեք պատերազմ չտեսնեն:

«Թող բանակը ծառայի մենակ ժողովրդի հանգիստ ապրելու, քնելու համար, բայց՝ ոչ պատերազմի համար: Իրենց ծառայությունն արագ ավարտվի և վերադառնան իրենց ընտանիքին», – հավելեց դերասանը:

Ա. Ղազարյանն ընդգծեց, որ ցանկացած տղային տղամարդ դառնալու համար առաջին հերթին հենց բանակում ծառայել է պետք:

«Նրանք տղամարդացած են գալիս, կամք ունեն, ուժ ունեն, կարգուկանոն ունեն: Ես ինքս էլ ծառայել եմ սովետական բանակում՝ Գերմանիայում, իմ տղան էլ ծառայել է հայկական բանակում: Էլի հայրենիք էինք պահպանում, հիմա էլ ենք հայրենիք պահպանում», – նշեց նա:

Լուսանկարը՝ Bravo.am-ի




Լրահոս