Ըստ ամենայնի՝ Ժոզե Ալդոն իսկապես մայիս ամսին չի մենամարտի Կոնոր ՄակԳրեգորի հետ UFC 187-ի շրջանակներում: Նրա պրոմոուտերական ընկերության նախագահ Դանա Վայտը ծրագրավորում է գլխավոր մենամարտի շրջանակներում տեսնել տիտղոսային մենամարտ ծանրքաշային կարգում տիտղոսակիր Ջոն Ջոնսոնի (21-1) և №1 թեկնածու Էնտոնի Ջոնսոնի միջև:
«Հստակ ամսաթիվ չկա, բայց մարտը կկայանա մայիս ամսին»,-ասել է Դանան:
Վայտը չի ասել, թե կոնկրետ երբ կկայանա մրցավեճը, բայց UFC-ն գարնան վերջին ամսին միայն մեկ իրադարձություն է պլանավորում՝ PPV-ը, որը կկայանա մայիսի 23-ին:
Հիշեցնենք, որ վերոնշյալ երկու մարզիկներն այս ամիս մենամարտեր են ունեցել, որոնք ավարտել են հաղթանակով, ընդ որում, Ջոնսոնը հաղթել է նոկաուտով: